Թբիլիսիի 104 հայկական դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է շրջանավարտներին

Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է այս տարվա շրջանավարտներին: Տեսանյութին կից դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ու ավարտական դասարանի դասղեկ Մարինա Արշակյանը շնորհավորանքներ են ուղղել աշակերտներին:

«Վստահ շարժվեք դեպի ձեր երազանքները, մի վախեցեք կյանքում փոփոխություններից, թող ձեր երազանքներն իրականանան, ձգտումները՝ մոտեցնեն նպատակին: Սիրում ենք ձեզ: Բարի երթ»,- գրում է դպրոցի տնօրենը:

«Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզնից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր»,- գրել է Մարինա Արշակյանը:

Տեսանյութը՝

Дорогие наши выпускники, родители выпускников, коллеги! Поздравляю всех вас! Праздник создают не только обстоятельства, праздник создает наша душа! Пусть сегодня всем нам будет светло и тепло от того, что наши детишки повзрослели, окончили школу и стоят на пороге большой и красивой жизни! Пусть эта жизнь улыбается нашим выпускникам! Пусть все у вас, ребятки , сложится замечательно! Смело идите к своим мечтам, никогда не бойтесь перемен в жизни, помните, что все делается только к лучшему! Пусть ваши планы и мечты успешно воплощаются в жизнь, пусть все ваши труды и старания непременно приводят вас к верной цели. Пусть всегда для вас светит луч удачи и счастья. Мы любим вас! В добрый путь! Ирина ЮрьевнаՍիրելի´ շրջանավարտներ,Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց: Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր և անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ: Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզնից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր: Ողջունում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների` վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, երջանկություն ու բարեկեցություն, բարի բախտ,թող որ ցանկացած գործում լինեք հաջողակ։ Սերս անսահման է իմ Էկա,Միլենա,Լարիսա,Հակոբ,Էրիկ,Անի Ենգ.,Անի Գ.,Անի Թ., Սվետո,Սվետիկ, Սվետուլ, Էմմա, Գարիկ, Արտակ, Ազա, Մալվինա, Ռիմա, Կարինե, Հասմիկ, Մարի,Վիկա։Ընդմիշտ ձեր' Մարինա Արշակյան

Posted by ქ. თბილისის 104-ე საჯარო სკოლა on Wednesday, May 20, 2020