Վրաստանի սննդի կետերի համար մշակվել են խորհրդատվություններ, որոնք պետք է պահպանեն գործատուները, աշխատակիցներն ու հաճախորդները:
Մասնավորապես, խորհրդատվությունների շարքում կա կետ որտեղ նշած է՝ մեկ սեղանի շուրջ 6-ից ավելի մարդ հավաքվելու իրավունք չունի, հաճախորդների միջև պետք է պահպանվի 1 մետր հեռավորություն:
Խորհրդատվությունները մշակել են Աշխատանքի տեսչությունը, տուրիզմի ազգային վարչությունը և մթերքի ազգային ծառայությունը: Հիմնական պահանջները հետևյալն են՝
- Նախապես ամրագրել սեղանը
- Ամեն օր անցկացնել աշխատակիցների և հաճախորդների թերմոսքրինինգ
- Առաջնահերթությունը տալ քարտով վճարող հաճախորդներին
- Հաճախորդների սեղանների միջև պահպանել 2 մետր հեռավորություն
- Սեղանի շուրջ պետք է նստի ոչ ավել, քան 6 մարդ, բացառություն կկազմեն ընտանիքի անդամներն ու մինչև 12 տարեկան երեխաները
- Այն դեպքում, եթե անհնար է պահպանել սեղանների միջև 2 մետր հեռավորություն, հնարավոր կլինի օգտագործել ժամանակավոր «խոչընդոտներ»
- Հաճախորդներին առաջարկել միանգամյա օգտագործման մենյուներ, իսկ եթե դրանք էլեկտրոնային են՝ ապա ախտահանել էկրանը հաճախորդին հանձնելուց առաջ և հետո
- Տեսանելի վայրերում տեղադրել հայտարարություններ՝ Covid-19-ի հետ կապված: