Վրաստանի միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն, այսօրվանից՝ մայիսի 19-ից Բոլնիսիի շրջանում դադարեցվում է խիստ կարանտինային ռեժիմը: Կառավարության աշխատակազմի հայտարարությունում նշված է, որ որոշումը կայացվել է համավարակային իրավիճակից ելնելով։
Կարանտինային ռեժիմը դադարեցվում է Բոլնիսիի Նախիսուրի, Փարիզի, Ցուրտավի, Թամարիսի, Մուխրանա, Բալախուրի և Մծղնեթի գյուղերում: Նշաված գյուղերում ուժի մեջ են մնում արտակարգ դրությամբ սահմանված մյուս սահմանափակումները, որոնք գործում են Վրաստանի ողջ տարածքում:
Նշենք՝ մայիսի 22-ին Վրաստանում կդադարի գործել արտակարգ դրությունը:
Մայիսի 18-ին էլ վերացվել էր Մառնեուլիի խիստ կարանտինային գոտին։