Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 31-ին սահմանված 3 մարդուց ավել հավաքի վերաբերյալ արգելքը այսօրվանից վերացվում է: Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Կառավարության հայտարարությամբ արգելքը վերացվում է ինչպես փակ այնպես էլ բաց տարածքներում:
Վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ նշված սահմանափակման վերացումը չի վերաբերում ավտոմեքենայով 3-ից ավել ուղևորների տեղափոխմանը: Այս արգելքը դեռ կմնա ուժի մեջ:
Ավելի ուշ Վրաստանի կառավարությունը պարզաբանել էր, որ չնայած 3 հոգուց ավելի մարդու մեկ վայրում գտնվելու արգելքի վերացմանը, ուժի մեջ կմնա 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը: