Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ 12-րդ դասարանցիների համար ուսումնական տարին կավարտվի մայիսի 20-ին, 1-ին դասարանցիների համար՝ մայիսի 27-ին, մնացած դպրոցականների համար՝ հունիսի 15-ին:
«Կրթական համակարգը կարողացավ շատ արագ մոբիլիզացվել ու հեռահար, առցանց դասերի միջոցով արդյունքի հասնել: Չնայած նրան, որ Վրաստանում մարդիկ կան, ովքեր ուղղակի ինտերնետի հնարավորություն չունեն, նախարարությունն այդ հարցը լուծեց՝ հանրային հեռարձակողի հետ հեռուստադպրոցի միջոցով: Կարևոր է այն հանգամանքը, որ հեռուստադպրոցը նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով է հեռարձակվում, ինչը հնարավորություն է տալիս բաց չթողնել ուսումնական տարին: Արդյունքն այն եղավ, որ 2019-2020 ուստարին Վրաստանում ակադեմիական չհայտարարվեց», — հայտարարել է Գախարիան: