Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ Ժնևի քննարկումների ձևաչափը «շատ անարդյունավետ է»:
Խաջիմբան նման հայտարարություն է արել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեսի և նրա օգնական Կան Տանիայի հետ հանդիպման ժամանակ:
Տանիան, ով Ժնևի քննարկումներում գլխավորել է աբխազական պատվիրակությունը, հայտարարել է, որ վրացական կողմը հրաժարվել է ստորագրել չհարձակվելու մասին պայմանագիրը:
Հանդիպմանը նաև քննադատել են Վրաստանի արտգործնախարարության զեկույցը՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի իշխանությունները նաև գոհ չեն փախստականների հետ կապված ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևից: