Նախօրդ օրվա ընթացքում Վրաստանում արտակարգ դրության և պարետային ժամի կարգը խախտելու 119 դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ի էջը: Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 21-ին, իսկ պարետային ժամը (21:00-06:00 )՝ մարտի 31-ից:
Գիշերվա ընթացքում 104 քաղաքացի տուգանվել է՝ պարետային ժամի կարգը խախտելու համար: Սոցիալական հեռավորության պահանջն անտեսած 10 քաղաքացի է տուգանվել:
5 մարդ տուգանվել է մեքենայում երթևեկելու հատուկ կարգը խախտելու պատճառով:
Տուգանքը 3000 լարի է (մոտ 950 դոլար)՝ ֆիզիկական անձանց համար,մ15 հազար լարի (մոտ 4,7 հազար դոլար)՝ իրավաբանական անձանց համար: Վճարել հարկավոր է մեկ ամսվա ընթացքում կամ բողոքարկել՝ արտակարգ դրության կարգի ավարտից հետո: