Վրաստանի կառավարությունը պարզաբանել է, որ չնայած 3 հոգուց ավելի մարդու մեկ վայրում գտնվելու արգելքը հանվում է, բայց ուժ մեջ մնում է 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը:
Կառավարության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ շարունակում է գործել նաև մեքենայում մինչև 3 մարդու (ներառյալ վարորդը) գտնվելու պահանջը:
Կառավարության որոշմամբ նաև Ռուսթավիում ու Գարդաբանիում վերացվել է մուտքի ու ելքի արգելքը, մայիսի 18-ից կբացվի նաև Մառեուլին, իսկ հունիսի 15-ից Վրաստանը բաց կլինի ներքին զբոսաշրջության համար: Հուլիսի մեկից երկիրը պատրաստ կլինի օտարերկրյա հյուրեր ընդունել: