Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ, Ախալցիխեի կենդանիների շուկան կբացվի առաջիկայում:
Հաղորդվում է, որ Ախալցիխեի շուկայում առկա իրավիճակին ծանոթացել են փոխնախարարը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը, Ախալցիխեի քաղաքապետը և այլ իրավասու անձինք:
«Շուկայի վարչակազմի հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել է, թե որքանով է պատրաստ շուկան ֆերմերների և սպառողների համար: Ուշադրություն է դարձվել համաճարակի պատճառով ստեղծված խորհրդատվությունների պահպանման անհրաժեշտությանը: Շուկայի տարածքում ախտահանումը պետք է իրականացվի համակարգված»,- նշված է նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ: