«Արագ, կանխիկ օգնություն բոլորին»,- այս վերտառությամբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ներկայացրել է իրենց կուսակցության ծրագիրը: Նրա խոսքով, կուսակցութունը աջակցության ծրագիր ունի, ինչը ենթադրում է` ֆինանսական օգնություն բոլորի համար:
«Մենք աշխատում ենք գործընկերների, մեր բարեփոխումների խմբի հետ միասին և միակ ելքը դա արագ, արդար աջակցության ծրագիրն է` 18-ից բարձր բոլոր քաղաքացիներին` 1000-ական լարի (մոտ 310 դոլար), բացի այն քաղաքացիներից, ովքեր 50 հազար լարիից ավել եկամուտ ունեն: Բոլոր երեխաներին` 500-ական լարի: Այո, սա միակ ելքն է»,- հայտարարել է Մելիան: