Կառավարության որոշմամբ՝ այսօրվանից միայն ոստիկանության ներկայացուցիչները կմնան մեծ քաղաքների մուտքերի և ելքերի մոտ՝ այսպես կոչված անցակետերում: Որոշումը կայացվել է վարչապետի գլխավորությամբ անցկացված միջգերատեսչական խորհրդի մայիսի 12-ի նիստում:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանվել են անցակետերից և հետայսու քաղաքների մուտքերի մոտ կլինեն միայն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, Թբիլիսին բացվել է մայիսի 11-ին, իսկ Գարդաբանիի շրջանը և Ռուսթավի քաղաքը կբացվեն մայիսի 14-ից: Ինչ վերաբերվում է կարանտինային ռեժիմում գտնվող Մառնեուլիին, ապա այս շրջանը կբացվի մայիսի 18-ին: