Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 10-ի:
Նախօրեին անցկացրած 17 թեստի արդյունքում վարակը հաստատվել է ևս մի մարդու մոտ, ում տեղափոխել են Գուդաութիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում է ևս 6 պացիենտ:
Նշենք, դե ֆակտո Աբխազիայում կորոնավիրուսից առողջացել է 2՝ այդ թվում 95 տարեկան պացիենտ, արձանագրվել է մեկ մահ: