Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, եթե Վրաստանում այս կերպ շարունակվի համաճարակի զարգացումը, կարող ենք ասել, որ պիկը հաղթահարված է:
«Եթե հետևենք տվյալներին, դեպքերի թիվը մեկ շաբաթից ավելի միանիշ է և եթե այսպես շարունակվի, կարող ենք ասել, որ պիկը հաղթահարված է»,- հայտարարել է Էզուգբայան:
Նրա խոսքով, չնայած այն բանին, որ սահմանափակումները փուլ առ փուլ հանվում են, հանրությունն այժմ նույնպես պետք է բարձր քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի: Նրա խոսքով բնակչությունը պետք է շարունակի հետևել խորհրդատվություններին և այնպիսի պատասխանատվությամբ մոտենա իրավիճակին, ինչպիսին որոշ ժամանակ առաջ էր: