Այն ինչ տեսա ընտրությունների օրը

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում և ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղաքականությամբ հետաքրքրվող մարդկանց համար գուցե ամենակարեւորն են: Ընտրություններին անհամբեր սպասում էի արդեն մի քանի ամիս: Ընկերներիս հետ բազմիցս ենք խոսել այն ժամանակ, դեռևս սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հոկտեմբերի 5-ին մեր գրասենյակում հավաքված քննարկում էինք անելիքները, ծրագրերը, որոշում, թե ով որ ուղղությամբ է գնալու ընտրությունների ընթացքին հետեւելու: Մեզ հիմնականում հետաքրքրում էր հայաշատ Նինոծմինդա-Ախալքալաք շրջանը և իհարկե մայրաքաղաք Թբիլիսին ու մեծամասամբ ադրբեջանաբնակ Մարնեուլին: Այն պահին, երբ մենք որոշում էինք անելիքները, Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը բազմահազարանոց հանրահավաք էր կազմակերպել: Արդեն իսկ հասկանալի էր, որ ընտրությունները «թեժ» են լինելու:

Հոկտեմբերի 7-ին գործընկերներիս հետ ուղևորվեցինք Ջավախք և գիշերը անցկացրինք նախկին Բոգդանովկա, ներկայիս Նինոծմինդայում: Ասում են այս քաղաքը հիմնել է ոմն Բոգդանը ու եթե հիմա քաղաքի ու շրջանի բնակչության մեծ մասը հայեր են, ապա նախկինում այստեղ ապրել են մեծաթիվ ռուսներ՝ դուխաբորները, որոնց մեծ մասը լքել է շրջանը Խորհրդային միության փլուզումից հետո: Քաղաքում մանկատուն կա, որը նման էր բանտի՝ բարձր պարիսպներ, երկաթե դարպաս: Նինոծմինդայի մշակույթի պալատը շրջանի լավագույններից է համարվում, իսկ ռուսական դպրոցը շարունակում է լինել կրթության որակի տեսանկյունից առաջատարը։ Գուցե հենց դա է պատճառը, որ քաղաքի հայերի մեծ մասը վարժ ռուսերեն է խոսում, հաճախ հայերենից ավելի լավ, դե իսկ վրացերենի մասին խոսելն ավելորդ է, ինչպես Ախալքալաքում, այնպես էլ Նինոծմինդայի շրջանում վրացերեն լեզվի մակարդակը շարունակում է աղետալի լինել։

Ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան 7-ից արդեն սպասում էինք Նինոծմինդայում գործող «ՆՈՐ» ռադիոկայանի մեր գործընկերներին: Ռադիոկայանը այդ օրը չէր աշխատում, այն վերանորոգման աշխատանքների պատճառով մի քանի օրով դադարեցրել էր հեռարձակումը։ Ընտրատեղամասերը բացվելուն պես շարժվեցինք: Առաջինը Նինոծմինդայի համար 2 ընտրատեղամասն էր, որտեղ արդեն առավոտյան 14600559_187837221620156_1003430596_oժամերին հերթեր էին ձևավորվել: Մարդիկ ասում էին, թե եկել են ընտրության, որպեսզի հասցնեն դաշտ գնալ կարտոֆիլի բերքահավաքին։ Այստեղ խախտումներ չարձանագրեցին, տեղում էին մի քանի դիտորդ, որոնց գործունեությանը կանդրադառնանք ավելի ուշ: Նինոծմինդայից շարժվեցին դեպի Ախալքալաք, որտեղ արդեն մի քանի տարի գործոս Jnews լրատվականի մեր գործընկերները իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո մեզ էին սպասում, որ շարժվենք նախապես ծրագրված ուղղություններով: Նախօրեին 4 ուղղություն էինք առանձնացրել, որոնից 3-ը հիմնականում Ախալքալաքի շրջակա գյուղերով էր անցնում, մյուսը՝ Նինոծմինդայի շրջանում: Առավոտյան 10-ի կողմերն էր, ես ու Jnews-ի իմ գործընկերը ուղևորվեցինք դեպի Փոկա գյուղ, որը այս ուղղությամբ վերջին գյուղն է, որտեղից պետք է վերադառնայինք Ախալքալաք՝ ճանապարհին այցելելով ևս 7 գյուղ և Նինոծմինդաում գտնվող 3 ընտրատեղամաս: Մեր ունեցած տեղեկություններով ու տեղի մեր գործընկերների կարծիքով, հնարավոր թեժ կետեր էին լինելու Նինոծմինդայի շրջանում, սակայն մեր այցելած տարածքներում այդպես էլ խոշոր ընտրախախտումներ ականատեսը չեղանք։ Օրվա առաջին կեսին եղանք Փոկայում, Գանձայում և իհարկե Սաթխա գյուղում: Վերջինը թերեւս հետաքրքիր է նրանով, որ ծնունդով այստեղից է իշխող Վրացական երազանք կուսակցության մեծամասնական թեկնածու, գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, ով վերջին 17 տարվա ընթացքում Վրաստանի խորհրդարանի անդամ է: Սաթխայի կենտրոնական փողոցը ասֆալտապատ է, գյուղում կա բնական գազ և ջուր: Գյուղացիները գոհ էին իրենց գործող պատգամավորից, ասում էին՝ շատ բան է արել գյուղի համար: Այստեղ հանդիպեցինք ԵԱՀԿ-ի եւ տեցի մի քանի դիտորդների, զուգահեռաբար մի քանի տեղամասում հանդիպեցինք ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչների, ովքեր ընտրատեղամասերում տեսանկարահանում էին ընտրական ողջ գործընթացը: Երկրի գլխավոր ընդդիմությունը իմ այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում դիտորդ ուներ: Խոսելով դիտորդների մասին անպայման պետք է անդրադառնամ «Բազմազգ Վրաստան» շարժման դիտորդների գործունեությանը: Նրանցից շատերը ազգությամբ վրացիներ էին և բնականաբար չէին հասկանում հայերեն: Լավ իմանալով, որ տեղացիները բավականին լուրջ խնդիրներ ունեն պետական լեզվի իմացության տեսանկյունից, ինչպես նաև քաջ գիտակցելով տեղացիների ռուսերեն իմացության փաստը, միևնույն է դիտորդներից շատերը չէին խոսում ո՛չ հայերեն ո՛չ 14689957_187834754953736_1206428112_oռուսերեն լեզուներով, ինչի արդյունքում հաղորդակցությունը ընտրական հանձնաժողովի անդամների հետ հաճախ անհնար էր: Կային իհարկե նաև ռուսերենին և հայերենին տիրապետող դիտորդներ, սակայն նրանք այնպիսի ընտրատեղամասերում էին, որտեղ ընտրողների թիվը հազիվ էր հասնում 100-ի (խոսքը բացառապես իմ այցելած ընտարտեղամասերի մասին է):

Գանձա գյուղում 2 ընտրատեղամաս կար։ Դրանցից մեկի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին ընտրողը իրենց գյուղի բժշկուհին է եղել, ով քվեարկել է տեղամասում աշխատողների ծափողջույնների ներքո: Եղանք նաև Արագյալ գյուղում: 27-րդ ընտրատեղամասում դիտորդը ասում էր, թե խախտում է եղել, սակայն պաշտոնապես գրանցված խախտում չկար, իսկ ինքը՝ դիտորդը, չցանկացավ հարցազրույց տալ: Նրա վարքագիծը կասկածի առիթ տվեց, երբ դիտորդին խնդրեցի խոսել տեսախցիկի առջև: Մի քանի հեռախոսազանգ անելուց հետո, նա հրաժարվեց խոսել ընդհանրապես: Իր հերթին ընտրական հանձնաժողովի նախագահ Կարապետ Զաքարյանը նույնպես ասեց, թե խախտում չի եղել:

14689040_187838474953364_918507480_o

Խախտում էր եղել նաև Նինիծմինդայի 2-րդ ընտրատեղամասում: Մեզ հետ զրույցում «անկախ» դիտորդը խոսում էր «Միացյալ ազգային շարժման» դիրքերից, ասելով, թե հանձնաժողովի անդամները իշխող կուսակցության կողմնակիցներ են և ըստ այդմ են ուղղորդում գործընթացը: Այս տեղեկատվությունը, սակայն, հերքեցին այլ դիտորդներ: Խոսեցի նաև ընտրատեղամասի նախագահի հետ, ով ասաց, որ մի մարդ փորձել է ընտրատեղամաս մտնել «Վրացական երազանք»-ի գլխարկով, սակայն նախագահը հեռացրել է նրան: Արդեն ցերեկվա ժամերին ընտրողների մեծ մասը դաշտերում էին: Պասիվություն էր նկատվում գրեթե բոլոր ընտատեղամասերում: Հանձնաժողովի անդամները ասում էին, որ սա սովորական է՝ մարդիկ առավոտյան և երեկոյան են գալիս ընտրելու, իսկ ցերեկը զբաղվում գյուղատնտեսությամբ: Ջիգրաշեն գյուղում՝ ընտրատեղամասի դիմաց մարդիկ կարտոֆիլ էին հավաքում: Ասում են այս տարի բերքն առատ է եղել:

Նինոծմինդայից կրկին վերադարձանք Ախալքալաք, որտեղ մեր գործընկերներն ասացեն, որ օրվա ընթացքում տարածքում լուրջ խախտումներ չեն արձանագրել: Ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն էինք ստանում, թե որոշ ընտրատեղամասերում լցոնումներ կամ այլ կոպիտ խախտումներ կան, սակայն երբ րոպեներ անց հասնում էինք տեղամաս, պարզվում էր, որ կամ՝ սխալ տեղեկատվություն է, կամ, գոնե մեր այնտեղ եղած պահին որեւէ խնդիր չէր լինում: Ու կարծես ամեն ինչ իր հանդարտ հունով էր ընթանում, երբ վերադառնալով գրասենյակ հեռուստացույցով ուղիղ հեռարձակմամբ տեսանք Մարնեուլիի Կիզիլ-Աջլո գյուղում տեղի ունեցող իրադարձությունները: Տեղում մոբոլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ, իրավիճակը լարված էր: Մի քանի րոպե անց իմացանք և ականատես եղանք Ախալքալաքում ոստիկանների թվի էական աճի: Տպավորություն կար, որ ոստիկանները իրենց թվով և մեքենաներն ագրեսիվ վարելով փորձում էին վախեցնել այսպես ասած «ծուռ մտքեր» ունեցողներին: Օրվա վերջում՝ ընտրատեղամասերի փակվելուց առաջ, տեղացիներից շատերի համար ակնհայտ էր, որ ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է «Վրացական երազանք»-ի մեծամասնական 14600543_186650435072168_1926469258_oթեկնածուն, որի հանդեպ հակասական վերաբերմունք կար: Նա արդեն 17 տարի շարունակ պատգամավոր է, նախկինում «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ: Այսուհանդերձ, գրեթե բոլորը մինչեւ ԿԸՀ-ի կողմից պաշտոնական տվյալների հրապարակումը, վստահ էին, որ Մկոյանը հաղթելու է: Տպավորություն կար, որ արդեն ամեն ինչ որոշված է՝ Հենզել Մկոյանը միևնույն է վերընտրվելու է:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Թողնել պատասխան