Վրաստանում գրանցված 90 ագրարային շուկաներից 64-ն արդեն բացվել է: Սննդամթերքի ազգային գործակալության տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ առկա ագրարային շուկաները գործում են բոլոր շրջաններում, մնացած շուկաները սեզոնային են և աշխատանքը կսկսեն ըստ անհրաժեշտության:
Շուկաների վարչությունը սննդամթերքի ազգային գործակալության խորհրդատվությամբ և վերահսկմամբ դրանք բացելուց առաջ մեծամասշտաբ վերականգնողական աշխատանքներ է իրականացրել:
Գործակալության աշխատակիցները ամենօրյա ռեժիմով վերահսկում են շուկաների աշխատանքը, պաշտպանիչ միջոցների կիրառումը, սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանման աշխատանքներ իրականացնում։