Այս մասին հայտնել է Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին:
Ներքին տուրիզմի համար Վրաստանը կբացվի հունիսի 15-ին, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկրի մուտքը կբացվի հուլիսին:
Ներքին տուրիզմը կվերաբերի ողջ Վրաստանին, հակաճգնաժամային ծրագրով արդեն ամրագրվել են այն չափորոշիչները, որոնց պետք է բավարարեն հյուրանոցներն ու սննդի օբյեկտները, տուրիստական կազմակերպություններն ու գիդերը (էքսկուրսավարներ): Արտերկրից ժամանածների համար կորոնավիրուսից ազատ կանաչ գոտիներ կլինեն՝ Ծղալտուբոյում, Բորջոմիում, Աբասթումանիում, Բակուրիանիում, Գուդաուրիում, Բաթումիում ու այ վայրերում: Դրանք այն գոտիներն են, որոնք գործել են նաև կարանտինային ֆորմատում:
Ըստ կառավարության մշակած ծրագրի՝ պանդեմիայով պայմանավորված մարտահրավերների ֆոնին Վրաստանը ներկայանալու է որպես անվտանգ երկիր: Զբոսաշրջիկների ժամանումից առաջ ապահովվելու են անվտանգության ստանդարտները, որոնք ընդունված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից: Սա վերաբերելու է ինչպես անցակետերին ու օդանավակայաններին, այնպես էլ հյուրանոցներին, գիդերի ծառայություններին, ցանկացած տիպի տրանսպորտին:
Բացի այդ, Վրաստանն աշխատում է երկրների հետ՝ սահմանները բացելու և անվտանգության միջացնքներ ստեղծելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան տեղաշարժվել կոնկրետ երկրներով: Հայտնի է, որ կորոնավիրուսով պայմանավորված ընդհատված ավիաչվերթները վերականգնվելու են մայիսի վերջին՝ առայժմ միայն թուրքական ավիափոխադրողների համար՝ հատուկ պայմաններով ու անվտանգության կանոններ պահպանելով:
Հիշեցնենք՝ ըստ հակաճգնաժամային կառավարական պլանի՝ հունիսի 15-ից կբացվեն տեղական տուրիստական ծառայությունները, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների: Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին կազատվի հարկերից:
Հակաճգնաժամային քայլերի մասին՝