Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ սոցիալական հեռավորությունը անհրաժեշտ է լինելու ոչ միայն ամռանը, այլև աշնանը:
«Սոցիալական հեռավորությունը, երբ խոսում ենք կորոնավիրուսից, մեզ դեռ երկար է պետք լինելու, ու ոչ միայն ամռանը: Հավատացեք՝ աշնանը ևս: Օրինակ՝ «Իսպանկան» (խմբ.՝ Իսպանական գրիպ, 1918-ի համաշխարհային համաճարակ) 2 տարի է տևել»:
Գամկրելիձեն նաև ասել է, որ պատվաստանյութի փորձարկման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: