Պարտադիր կարանտինը Վրաստանի սահմանում պետք է հասցնել մինչև 1 ժամի: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ զբոսաշրջությունը վերականգնելու հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ:
«Զբոսաշրջությունը վերականգնելու համար անհրաժեշտ են վերահսկողության մի քանի կարևոր կետեր: Նախևառաջ դա և՛ ցամաքային, և՛ օդային սահման է, և այստեղ առողջապահության նախարարությունն արդեն ստացել է ցուցումներ, որ պետք է խստացվի սահմանին գտնվող յուրաքանչյուր անձի մուտքը», — հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ վարչապետի, եթե մինչ այժմ անհրաժեշտ էր 14-օրյա կարանտին, ապա այն պետք է ավարտվի 1 ժամում:
«Դրա համար կան հնարավորություններ և տեխնոլոգիաներ, իսկ առողջապահության նախարարությունն առաջիկայում կլուծի այդ խնդիրը»,-ասել է վարչապետը: