Մայիսի 18-ից Մառնեուլիի շրջանի կարանտինային ռեժիմը կհանվի և ելումուտն ամբողջությամբ կվերականգնվի: Այս մասին վարչապետը հայտարարեց կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ:
«Մառնեուլիի իրավիճակից ելնելով՝ համաճարակաբանների խորհրդատվությամբ, անհրաժեշտ է կատարել որոշակի թվով թեստեր: Դրա համար մեզ պետք է լրացուցիչ ժամանակ», — ասել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ Գախարիայի, Թբիլիսին կբացվի մայիսի 11-ին, իսկ Գարդաբանիի շրջանը և Ռուսթավի քաղաքը` մայիսի 14-ից: