Փշավելի-Օմալո ավտոճանապարհի 36-րդ կմ-ում ձնահոսքի տակ գտնվող քաղաքացիներին մինչ այժմ չեն գտել: Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հաղորդում են, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են վաղ առավոտյան, գիշերը վատ եղանակային պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել էին:
Նշենք, որ նշված ճանապարհին երեկ ձնահոսքի պատճառով մի քանի քաղաքացի է տուժել, փրկարարները հասցրել են մեկ քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք: