Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արտակարգ դրության և պարետային ժամի 88 նոր խախտում է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ մայիսի 4-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում երկրում պարետային ժամի պայմանները խախտելու համար տուգանվել է 66 քաղաքացի:
Հանրային տարածքում 3-ից ավելի մարդկանց կուտակման համար տուգանվել է 19 քաղաքացի: Ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար տուգանվել է 1 քաղաքացի:
Իրավապահներն ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժի կանոնները խախտելու համար տուգանել են 2 քաղաքացու:
Նշենք, որ արտակարգ դրության պայմանները խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իրավաբանականը՝ 15 000 լարիով: