Կորոնավիրուսով վարակված ևս 29 քաղաքացի առողջացել է

Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է ևս 29 պացիենտ և առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 269: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքում:

Կարանտինի ռեժիմում է 5082, հատուկ վերահսկողության ներքո՝ 505 մարդ:

Մայիսի 6-ի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 6 նոր դեպք: Վրաստանում ընդհանուր թվով 610 վարակի դեպք է գրանցվել: