Վերջին 24 ժամվա ընթացքում ողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության և պարետային ժամի 107 նոր խախտում է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, մայիսի 4-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում ողջ երկրի մասշտաբով պարետային ժամի պայմանները խախտելու համար տուգանվել է 86 քաղաքացի:
Հանրային տարածքում 3-ից ավելի մարդկանց կուտակման համար տուգանվել է 16 քաղաքացի: Ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար տուգանվել է 1 քաղաքացի:
Իրավապահները ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժի կանոնները խախտելու համար տուգանել են 4 քաղաքացու:
Նշենք, արտակարգ դրության պայմանները խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իրավաբանականը՝ 15 000 լարիով: