«Ով է ամենառատաձեռն դոնորը կորոնավիրուսի դեմ պայքարում» այս վերնագրով հոդված է հրապարակել ֆրանսիական հեղինակավոր contrepoints պարբերականը՝ նշելով աշխարհի այն մեծահարուստների անունները, ովքեր ֆինանասական խոշոր ներդրում են ունեցել Covid-19-ի դեմ պայքարում։
Հոդվածում, որտեղ գլխավոր լուսանկարում Վրաստանի ամենահարուստ գործարար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, հաշվարկվել է աշխարհի հարուստների նվիրաբերած գումարները՝ ըստ բնակչության մեկ շնչի հաշվի։
«Չնայած համավարակի դեմ պայքարում անվանի բարերարների բազմամիլիոն նվիրաբերումներին, մեկ բնակչի հաշվով ամենախոշոր նվիրաբերումն արել է 64-ամյա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Նրա ունեցվածքը 4,5 միլիարդ եվրո է կազմում, համաճարակի դեմ պայքարի համար հատկացրել է 30 մլն դոլար: 3,9 միլիոն բնակչից յուրաքանչյուրին այստեղից հասնում է 7,51 դոլար»,- գրում է պարբերականը:
Պարբերականը հատուկ ենթավերնագրում նաև անդրադարձել է համավարակի դեմ Վրաստանի հաջող փորձին։ Նշելով, որ հետխորհրդային այս երկիրը ճիշտ ժամանակին է քայլեր է ձեռնարկել, այժմ վարակակիրների ու մահվան ելքերի ցուցնաիշով անհամեմատ լավ վիճակում է։