Վրաստանի վարչապետի Գիորգի Գախարիայի խոսքով մայիսի 5-ից երկրում կթույլատրվեն նաև ավտոմեքենաների վերանորոգման աշխատանքները:
«Վաղվանից կթույլատրվի մեքենաների վերանորոգման ծառայությունների աշխատանքը: Սա շատ կարևոր է, ինչպես լոգիստիկ բիզնեսի, այնպես էլ ավտոմեքենաների տեղափոխման առումով: Սա այն տրամաբանական քայլերից է, որը այսօր կարող ենք անել»,- հայտարարել է Գախարիան:
Վրաստանի վարչապետի խոսքով, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, կառավարությունը որոշ սահմանափակումներ հնարավոր է մեղմացնի, սակայն այս գործընթացում կարևոր է, որպեսզի քաղաքացիները պահպանեն բոլոր սահմանված նորմերը: