Վրաստանի կենտրոնական բանկը 2020 թվականին 4% տնտեսական անկում է կանխատեսում:
Այս մասին հայտնել է վրաստանի կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:
Նշենք, որ մինչ այս կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ 2020 թվականին Վրաստանը 4% տնտեսական անկում կունենա: Նույն ցուցանիշն է կանխատեսում նաև Արժույթի միջազգային հիմնադրամը: