Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանությունն արտակարգ իրավիճակի ռեժիմը և պարետային ժամի խախտման համար 114 դեպք է արձանագրել:
Պարետային ժամը խախտելու համար տուգանվել է 74 քաղաքացի: Հանրային վայրում 3-ից ավել մարդկանց հավաքի և 2 մետր հեռավորություն պահպանելու կարգը խախտելու համար տուգանվել է 29 քաղաքացի, ևս 3 անձ երթևեկության և ուղևորափոխադրումների նոր կարգը խախտելու համար է տուգանվել:
Արտակարգ իրավիճակի ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձանց տուգանքը կազմում է 3 հազար լարի, իսկ իրավաբանական անձանց` 15 հազար լարի: