Ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված է 6 հատուկ չվերթ, որոնցով արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կվերադառնան երկիր: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի տարածմանը զուգահեռ, արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Վրաստան են վերադարձել 8372 քաղաքացի, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 16302 Վրաստանի քաղաքացու:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ առաջիկայում հատուկ թռիչքներ կիրականացվեն.
30 ապրիլի — Մադրիդ-Թբիլիսի
Մայիսի 1 — Վիեննա-Թբիլիսի
Մայիսի 2 — Պրահա-Բաթումի
Մայիսի 5 — Աթենք-Թբիլիսի
Մայիսի 7 — Ամստերդամ-Թբիլիսի
Մայիսի 9 — Բեռլին-Թբիլիսի: