Լենտեխի շրջանում կարանտինային ռեժիմը հանվել է

Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի հաղորդմամբ, այսօրվանից Լենտեխիի շրջանը բացվել է՝ հանվել է խիստ կարանտինային ռեժիմը:

Ջափարիձեի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են ակտիվ փուլով:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի պատճառով, Լենտեխիում և Ցագերիում հսկիչ անցակետեր էին տեղադրվել: