Պեկինից Թբիլիսիի միջազգային օդանավակայան է իրականացվել հատուկ չվերթ, որով Վրաստան է բերել 52 տոննա բեռ, այդ թվում`40 հազար կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստ, 20 հազար հակամարմինների թեստ, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումներ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Չինաստանից բերված ապրանքների բեռնաթափման գործընթացին ներկա է գտնվել նաև Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Բեռի ամենամեծ և ամենակարևոր մասը, իհարկե, 40 հազար PCR թեստն է, որին մենք երկար էինք սպասում և այսօրվանից այդ հարցն էլ կկարգավորվի», — հայտարարել է նախարարը: