Ապրիլի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 517: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 168 մարդ, մահացել՝ 6-ը:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5153 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 549 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան` բուժվելու նպատակով: