Վրաստանում արդեն շուրջ 40 օր է հայտարարված է արտակարգ դրություն: Մարտի 31-ին երկրում հայտարարվեց համընդհանուր կարանտին, ինչպես նաև սահմանվեց պարետային ժամ՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ը, ապրիլի 17-ից 10 օր ժամկետով երկրի ողջ տարածքով արգելվեց մեքենաների տեղաշարժը:
Մարտի 31-ից մինչև ապրիլի 28-ը արտակարգ դրության պայմանների, պարետային ժամի խախտման համար ընդհանուր հաշվով գրվել է 5 639 տուգանք, որոնց համար քաղաքացիները պետք է վճարեն 17 025 000 լարի, սա մոտավորապես 5,5 մլն դոլար է:
Խախտումներն ըստ թվաքանակի հետևյալ տեսքն ունեն.
- Պարետային ժամ — 2567 դեպք
- Ավտոմեքենայով տեղաշարժ — 1669
- Հավաք / հեռավորություն — 1310
- Ինքնամեկուսացում — 70
- Քաղաքացու տնտեսական գործունեություն — 14
- Իրավաբանական անձի տնտեսական գործունեություն — 9
Աղբյուր՝ Վրաստանի ՆԳ նախարարություն: