Ապրիլի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 511: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայք էջում:
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 156 մարդ, մահացել՝ 6-ը:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5107 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 534 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 352 պացիենտ: