«Մենք կամաց-կամաց պետք է սովորենք կորոնավիրուսային վարակի հետ ապրել, այնպես, որ նրանից քիչ վնաս կրենք, այդ իսկ պատճառով այս արգելքների մեղմացումը պետք է լինի փուլ առ փուլ»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Գամղրելիձեն նաև խոսել է հանրային տրանսպորտի վերականգնման մասին, նշելով, որ կառավարության կողմից սահմանված 6 փուլերից մեկի հետ անպայման կվերականգնվի նաև հանրային տրանսպորտը, սակայն դա կախված կլինի համաճարակային իրավիճակի հետ:
«Հանրային տրանսպորտը կվերականգնվի շուտով, սակայն մինչ այդ պետք է լավ պատրաստվենք: Մարդիկ չպետք է մտածեն, որ կորոնավիրուսին հաղթել ենք»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Նրա խոսքով ամենաուժեղ զենքը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, դա սոցիալական հեռավորությունն է:
լուսանկարը` radiotavisupleba.ge-ի