Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների նախնական տվյալներով, համամասնական ցուցակով «Վրացական երազանք»-ը խորհրդարանում 44, «Միացյալ ազգային շարժում»-ը 27, «Հայրենասերների դաշինք»-ը 6 մանդատ կունենա: Դրանց թիվը կախված է ընտրություններում հավաքած ձայների քանակից: Հիշեցնենք՝ ԿԸՀ-ի հրապարարակած նախնական տվյալների համաձայն, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 48,67 տոկոսը, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 27,11, «Հայրենասերների դաշինք»-ը՝ 5,01 տոկոսը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների առաջին իսկ փուլում «Վրացական երազանք»-ի թեկնածուները հաղթել են 23 մեծամասնական ընտրատարածքում, իշխող կուսակցությունը 150 անդամ ունեցող խորհրդարանում արդեն ապահովել է 67 պատգամավորի տեղ:
Մյուս 50 մեծամասնական թեկնածուների ճակատագիրը պարզ կդառնա երկրորդ փուլից հետո: