Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն նախօրեին` ապրիլի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման պիկը:
Իմնաձեն հեգնանքով ներողություն է հայցել նրանցից, ովքեր ակնկալում էին, որ այս շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի ոչ թե տասնյակներով, այլ հազարներով:
«Բավականին երկար ժամանակ ասում էինք, որ ապրիլի վերջին և մայիսի սկզբին կմեկնարկի կորոնավիրուսի տարածման պիկը», -ասել է երկրի գլխավոր համաճարակաբաններից մեկը։