Ապրիլի 27-ից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը:
Այսպիսով, վաղը՝ ապրիլի 27-ից պարետային ժամի ավարտից հետո (առավոտյան ժամը 06:00-ին) Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Ինչպես նաև վաղվանից կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:
Հարկ է նշել նաև, որ ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: Կառավարության հայտարարությամբ` Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքները 2 օրվա ընթացքում բաց կլինեն այն մարդկանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:
Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը: Երկրում սահմանված պարետային ժամը ուժի մեջ է: Վրաստանի կառավարության սահմանած արգելքների վերացման փուլերին ու ժամկետներին ծանոթանալու համար կարող եք ընթերցել.
Վրաստանի սահմանափակումների վերացման փուլերը. կառավարության ծրագիր