Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելը տեղի կունենա համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն:
Նրա խոսքով, երբ բացվում են որոշ աշխատատեղեր, սա չի նշանակում, որ պետք է աշխատել այնպես ինչպես մինչ համաճարակը:
Առաջին փուլ — ապրիլի 27-ից
- Թեթև մարդատարներով տեղաշարժ,
- Տաքսիների երթևեկություն,
- Առցանց առևտուր,
- Առաքման ծառայություն, ցանկացած ապրանքի,
- Բաց տեսակի ագրարային շուկաների գործողություն:
Երկրորդ Փուլ — ապրիլի 27-ից 2 շաբաթ հետո
- Շինարարական աշխատանքներ
- Շինարարական վերահսկողության հետ կապված աշխատանքներ
- Շինարարական պարագաների արտադրություն,
- Ավտոլվացման և ավտոսպասարկման կենտրոններ,
- Համակարգիչների, անձնական և կենցաղային ապրանքների վերանորոգում,
- Հանգստի գոտիների շահագործում:
Երրորդ փուլ — 2 շաբաթ հետո
- Մանրածախ և մեծածախ խանութներ, բացառությամբ մոլերի, որոնք ունեն առանձին մուտք փողոցից,
- Բոլոր տեսակի բաց շուկաները,
- Բոլոր տեսակի արտադրություն,
- Հրատարակչական գործունեություն:
Չորրորդ փուլ — 2 շաբաթ հետո
- Առևտրային մոլերը,
- Բաց տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)
- Բոլոր տեսակի ֆինանսական ծառայությունները,
- Գեղեցկության սրահներ:
Հինգերորդ փուլ — 2 շաբաթ հետո
- Փակ տեսակի շուկաներ,
- Բոլոր տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)
Վեցերորդ փուլ — 2 շաբաթ հետո
- Ժամանցային, մարզական հանգստի, ստեղծագործական գործունեություն
- Ազարտային և այլ խաղային ձեռնարկություններ,
- Հյուրանոցներ,
- Կրթական գործունեություն,
- Բոլոր այլ գործողություններ՝ ոչ հեռավար ռեժիմով: