Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հրաժարական է տվել: Նախարարների նոր կաբինետը ներկայացնելու է Աբխազիայի դե ֆակտո նորընտիր նախագահ Ասլան Բժանիան: Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աթոռը զբաղեցնելու է Ալեքսանդր Անկվաբը:

Նախօրեին կատարվել է Ասլան Բժանիայի  երդմնակալության արարողությունը: