Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հաղորդմամբ, ապրիլի 22-ին Վրաստանն Իրանին է արտահանձնել 101 բանտարկյալի:
«Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ջանքերով, 101 իրանցի բանտարկյալ, ովքեր իրենց պատիժն էին կրում Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում, փոխանցվել են Իրանի Իսլամական Հանրապետությանը: Նրանք իրենց պատիժը կկրեն Իրանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրանական լրատվամիջոցների համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, թե «արտասահմանում գտնվող Իրանի քաղաքացիներին աջակցելը երկրի կարևորագույն առաջնահերթություններից է, հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում»: