97 կողմ, 10 դեմ ձայներով խորհրդարանն ընդունեց արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու որոշումը:
«Որպեսզի նվազեցվի սոցիալ-տնտեսական ճգնաժամի ծանրությունը և թեթևացվի դրա հետևանքները մեր բնակչության վրա, անհրաժեշտ է պահպանել արտակարգ դրությունը այսօր, որպեսզի սահմանափակումները վաղաժամկետ վերացնենք», — խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց արտակարգ դրության երկարաձգմանը: Ըստ նրանց, պատճառը հակաճգնաժամային ծրագրի բացակայությունն է: