Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը՝ սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման նոր ժամկետներ:
Առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է մարտի 2-ից մարտի 16-ին:
Սակայն երկրորդ փուլում փոխվել է ինչպես գրանցման ամսաթիվը, այնպես էլ փաստաթղթերի ներկայացման ձևը:
Գրանցման երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փաստաթղթերը պետք է ներկայացնել մայիսի 11-ից հուլիսի 5-ը:
Այս փուլում դպրոցում գրանցվելու են այն երեխաները, ում.
- քույրերն ու եղբայրները հաճախում են նախընտրելի դպրոց,
- ծնողն աշխատում է դպրոցում,
- նույն ընտանիքի երկու կամ ավելի երեխաներ ընդգրկված են առաջին դասարանում:
Գրանցումն իրականացվելու է ծնողի դիմումի հիման վրա: Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը կչեղարկվի:
Գրանցման երրորդ փուլը կսկսվի հունիսի 2-ին և կտևի մինչև հունիսի 25-ը, իսկ փաստաթղթերի ներկայացումը կշարունակվի հունիսի 2-ից մինչ հուլիսի 5-ը:
Գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registr.emis.ge:
Գրանցման չորրորդ փուլում առաջին դասարանցիների գրանցումը և փաստաթղթերի ներկայացումը կսկսվի օգոստոսի 20-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը:
Աշակերտները, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում, կամ ցանկանում են փոխել իրենց դպրոցը, այս փուլում հնարավորություն ունեն գրանցվել թափուր տեղերում: