Ապրիլի 20-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, Վրաստանում վերջին 24 ժամում արտակարգ դրության և պարետային ժամի պայմանները խախտելու համար տուգանվել է 139 մարդ:
Ոստիկանությունն ապրիլի 19-ի ժամը 21:00-ից ապրիլի 20-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում` պարետային ժամի ընթացքում տուգանել է 85 քաղաքացու: Հանրային տարածքներում 3-ից ավելի մարդկանց կուտակման ու 2 մետր ֆիզիկական հեռավորություն չպահպանելու համար տուգանվել է 19 քաղաքացի, մեքենայով տեղաշարժվելու համար` 35 քաղաքացի:
Հիշեցնենք, արտակարգ դրության և պարետային ժամի պայմանները խախտելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 3000, իրավաբանական անձինք` 15 000 լարիով: Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը: