Ճեպազրույցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը սկսեց շնորհակալական խոսքով։ Նա նշեց, որ կուսակցությունը առանձնանում է նրանով, որ իր անդամները երբեք չեն համակերպվել անարդարության հետ, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրանց այնուհետև շարունակեց.
Մենք շատ ծրագրեր ունեինք երկրի զարգացման համար: Ցավոք մեզ դրանք իրականացնելու հնարավորություն չտրվեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչով էր պայմանավորված նման արդյունքները և խնդիրը առաջին հերթին պետք է փնտրենք մեր մեջ: Առաջիկա օրերին կվերլուծենք արդյունքները:
Ալասանիան նշեց, որ կուսակցությունը լուրջ վերակազմակերպման կարիք է զգում, որպեսզի այն պատրաստվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Իրակլի Ալասանիան խոսեց նաև անձամբ իր ծրագրերի և կուսակցությունից դուրս գալու որոշման մասին.
«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել աջակիցներիս, հատկապես Գորիի բնակչությանը, ովքեր ինձ առաջին իսկ օրվանից շատ ջերմ ընդունեցին: Ինչպես հայտնի է Գորիում ծրագրվում է մեծամասնական թեկնածուների ընտրությունների երկրորդ փուլ, սակայն ես որոշել եմ ընդունել դադարեցնել մասնակցությունս և ժամանակավորապես դուրս գալ «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերից, քանի որ տված խոստումները իրականացնելու համար հարկավոր է խորհրդարանում ներդաշնակ աշխատող խումբ»:
Ալասանիան նշեց, որ քաղաքականությունից դուրս՝ այլ ոլորտում աշխատելով ավելի մեծ օգուտ կբերի Վրաստանին: Նա ասաց, որ չնայած իր ունեցած մեծ հարգանքին, ժողովրդի այսպիսի ընտրությանը նա չի հավատում։ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Նինո Գոգուաձեն իր հերթին ասաց, որ կուսակցությունից դուրս գալու որոշումը անդամներն անհատական կկատարեն:
«Մենք շարունակում ենք կուսակցական գործունեությունը, կշտկեք մեր բոլոր սխալները: Իմ կարծիքով նման ընտրություն անելով վրաց հասարակությունը չի գիտակցել, թե ինչ պետություն է ստացել: Խորհրդային երկրի մոդելը Վրաստանում հեռանկար չունի: Առայժմ Պետրիաշվիլիից բացի ոչ ոք չի լքում կուսակցությունը, ցանկության դեպքում այդ որոշումը նրանք անհատական կընդունեն»: