Փոթիի շրջանային դատախազ Ալեքսանդրե Գոգուաձեն, հավանաբար, դատավորի պաշտոն կզբաղեցնի: Նա գրանցված է դատավորների նախընտրական փուլում, որի ցանկը հրապարակված է Արդարադատության բարձրագույն խորհրդի կայքում:
Հայտարարության համաձայն` արդեն նախկին դատախազը ցանկություն է հայտնել զբաղեցնել Թբիլիսիի քաղաքային կամ Մցխեթայի շրջանային դատարանի դատավորի պաշտոնը: Ալեքսանդրե Գոգուաձեի քայլին է հետևել և հրաժարական տվել նաև Սամեգրելո-Զեմո Սվանեթիի քաղաքային դատախազ Գիզո Ուբիլավան:
Դատախազության տարածած տեղեկատվության համաձայն` համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Նշելով, որ ոչ մի աշխատակից չի հեռացվել աշխատանքից, դատախազությունը հաստատել է, որ նրանք այլ աշխատանքի են տեղափոխվել: Տեղեկացնում է դատախազությունը` նշելով, որ դրանք ընդամենը ներքին փոփոխություններ են: