385 վարակման դեպք. Վրաստանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի տվյալները

Վրաստանում ապրիլի 18-ի ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 385-ի: Նոր վարակվածներից երկուսը Բոլնիսիի շրջանից են:

Ավելացել է նաև ապաքինվածների թիվը` կազմելով 84: Այս մասին տեղեկությունը հրապարակված է stopcov.ge կայքում: Այս պահի դրությամբ Վրաստանում գրանցված է 3 մահ, ևս 3 Վրաստանի քաղաքացի, որ վարակվել են երկրի սահմաններից դուրս, բուժվելու նպատակով հայրենիք են վերադարձել:

Կարանտինի ռեժիմում է 4971, հատուկ հսկողության ներքո` 519 մարդ: