«Carrefour» և «Goodwill» սուպերմարկետների ցանցերը տուգանվել են 15000-ական լարիով (մոտ 4800 դոլար):
Սա Վրաստանում ընդհանուր կարանտինի պայմանների խախտման համար իրավաբանական անձանց նշանակվող տուգանքն է: Այսօր առավոտից մարկետներում սովորականից ավելի մարդաշատ էր, բնակիչները ստիպված էին երկար ժամանակ հերթերում սպասել: Տեղում ոստիկանություն է մոբիլիզացվել՝ մարդկանց միջև պահանջվող հեռավորությունը պահպանելու համար:
Նշվում է, որ ընդհանուր կարանտինի պայմաններում Վրաստանում 150 կազմակերպություն է տուգանվել, ինչպես հիպերմարկետներ, այնպես էլ փոքր խանութներ: Եկամուտների ծառայությունը մոբիլ խմբեր է ստեղծել, որոնք ամեն օր հետևում են, որ տնտեսվարողները պահպանեն կարգը: