Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկարաձգվել է օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելու թույլատրելի ժամկետները:
Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հատուկ հանձնարարականում:
նորությունը կվերաբերի մինչ 2020-ի մարտի 14-ը Վրաստանում օրինական գտնվող ոչ քաղաքացիներին: Այն դեպքում, եթե նրանք չեն կարող լքել Վրաստանը մի շարք պատճառներով, երկրում գտնվելու օրինական ժամկետը կերկարաձգվի մինչև 2020-ի հունիսի 30:
Նման պատճառ կարող է համարվել եթե
- Պետությունը, որի քաղաքացին է հանդիսանում անձը, գտնվում է վարակի բարձր գոտում
- Եթե սահմանի հատումն արգելված է տվյալ երկրի օրենքով
- Եթե քաղաքացին, առողջական պատճառներով գտնվում է կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ
- Եթե քաղաքացին հնարավորություն չունի լքել Վրաստանի տարածքը՝ չվերթների բացակայության պատճառով
Նշված այս դեպքերում օտարերկրյա քաղաքացիների վրա չի տարածվի Վրաստանում գտնվելու օրինական ժամկետների խախտման օրենքը, եթե ներկայացնեն երկիրը լքելու արգելքի մասին փաստաթուղթ:
Միաժամանակ նշվում է , որ այդ ընթացքում Վրաստանում գտնվելը չի կարող հիմք լինել՝ կեցության իրավունք ստանալու համար:
Հիշեցնենք, որ երկրում փաստացի դադարեցված է ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ առանձին հատուկ թռիչքների: Նախօրեին Քաղավիացիայի գործակալությունը հայտնել է, որ կանոնավոր ավիափոխադրումների արգելքը հետաձգվում է մինչև ապրիլի 10-ը: Նոր որոշում կկայացվի՝ առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով: