Կորոնավիրուսի զարգացման հետագա ճակատագիրը Վրաստանում այսօր հավատացյալների ձեռքերում է՝ վստահ է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նա ավելորդ չի համարում մեկ անգամ ևս հորդորել՝ հետևել բոլոր խորհրդատվություններին:
Առանց չափազանցության կարող եմ ասել, որ այսօր հավատացյալներն են որոշում Վրաստանի ապագան՝ կորոնավիրուսի հետ կապված: Երբեք այսպիսի ձևակերպում չեմ արել, բայց հիմա դրա ժամանակն է:
Վարակաբանի հետ համամիտ է առայժմ պատրիարքարանի ներկայացուցչության շատ փոքր մասը, ընդամենը 13 հոգևորական է հրաժարվել մասնակցել Զատկի արարողություններին:
Կառավարության ծայրահեղ միջոցներն ու խիստ արգելքները չեն խանգարելու ապրիլի 19-ին Վրաստանի եկեղեցուն՝ նշել Զատիկը:
Դագաղներին թիվ չի լինի, չենք փրկվի, եթե չմնանք տանը. Վրաստանի վարակաբանը՝ եկեղեցի այցելելու մասին