Վրաստանի 13 հոգևորական հրաժարվել է Զատկական արարողություն անցկացնելուց

Վրաստանի 13 հոգևորականներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ հրաժարվում են Զատկին նվիրված հոգևոր արարողությունների մասնակցել, քանի որ մարդկանց առողջությունն ու կյանքն այլընտրանք չունի:

«Սա չի նշանակում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք հոգևոր ծառայություն մատուցել, սակայն  հենց մարդն է Աստվածային արարողության օղակը, այդ իսկ պատճառով եկեղեցու գլխավոր առաքելությունն է խնայել Աստծո կողմից արարած այդ օղակը», — ասված է հոգևորականների համատեղ ուղերձում:

Հիշեցնենք՝ չնայած վարակաբանների կտրուկ զգուշացումներին ու հորդորներին, կառավարության արգելքներին ու սահմանափակող միջոցներին, Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի հրաժարվել Զատկի տոնի մասսայական միջոցառումներից:

Այդ մասին՝

Հավատացյալները եկեղեցի կգնան մինչ 21:00-ն ու կմնան մինչ լուսաբաց. Վրաստանի եկեղեցին որոշում է կայացրել